Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ, եթե այդ հանդիպումն օգուտ կբերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե այդ հանդիպումն օգուտ կբերի։ Այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա»-ին«Sputnik Արմենիա»-ի համար տված հարցազրույցում։ «Մենք երբեք չենք հրաժարվել ցանկացած տեսակի հանդիպումից՝ լինի դա նախագահի, արտգործնախարարի, թե նույնիսկ աշխատանքային մակարդակում։ Մենք միշտ կողմ ենք, որ այդ հանդիպումներն օգուտ բերեն, ինչ-որ առաջխաղացում լինի։ Եթե չկա առաջխաղացում, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետագայում պայմանավորվածությունները չեն կատարվում, ապա էլ ի՞նչ օգուտ այդ հանդիպումներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը ուզում է և պատրաստ է ստորագրել հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու մասին համաձայնությունը թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան։ «Մենք ցանկանում ենք, որ թե՛ համանախագահները, թե՛ համաշխարհային հանրությունը ստույգ իմանան, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը»,- ասել է Սարգսյանը։

Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում մշակվել է հակամարտության կարգավորման երեք սկզբունք, և այդ սկզբունքները գոյություն ունեն մինչև հիմա: Նախագահը նշել է, որ Երևանը պատրաստ է վերադառնալ Բաքվի հետ բանակցություններին, սակայն միայն այդ սկզբունքների հիման վրա: «Իհարկե, մենք հասկանում ենք, որ այն պետք է հիմնվի փոխզիջումների վրա, դա այն դեպքը չէ, որ հաղթել է Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ էլ Ղարաբաղը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա