SOAD-ը նոր ալբոմ կթողարկի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ Sistem of a down ռոք խումբը հայտարարել է նոր ալբոմ թողարկելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է nme.com-ը: Խումբը հայտարարել է, որ պատրաստ է նոր ալբոմի թողարկմանը, որը կներառի 15 երգ:

Խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը նշել է, որ նոր ալբոմի վրա իրենք աշխատել են վերջին 6 ամիսը: «Արդեն 15 երգ կա, որոնք մեր կարծիքով արժանի են ալբոմում տեղ գտնելու համար: Ամեն ինչ դեռ 100 տոկոսով պատրաստ չէ, բայց մեր պլաններն առաջ են գնում»,- ասել է Դոլմայանը:

Նա հավելել է, որ իրենց ունակությունները հիմա ավելի շատ են, քան երբևէ, ուստի փորձում են ինչ-որ նոր նախաձեռնությամբ հանդես գալ: «Մենք չենք պատրաստվում ստեղծել Toxicity ալբոմի շարունակությունը միայն նրա համար, որ այն մեր ամենամեծ ալբոմն է եղել: Սա պետք է ինչ-որ նոր բան լինի SOAD-ի երկրպագուների նոր սերնդի համար, որպեսզի բոլորը կարողանան տեսնել, որ մենք տեղում կանգ չենք առնում»,- ասել է Ջոն Դոլմայանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ խումբն անպայման նոր ալբոմ կթողարկի, պարզապես այս պահին չեն կարող ասել, թե ինչ ժամկետներում այն պատրաստ կլինի:

Հայերեն English Русский

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը