Իտալիայի արտգործնախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին նոյեմբերի 8-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Իտալիայի արտգործնախարարին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի, իտալական պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Իտալիայի արտգործնախարարին ներկայացրեց Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց կոթողի խորհրդանշական իմաստը:

Հրաժեշտից առաջ ՀՑԹԻ տնօրենը Պաոլո Ջենտիլոնիին նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը:

Հայերեն English Русский