«Մանկական եվրատեսիլ-2016»-ի մասնակիցները չեն վախենում պատասխանատվությունից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է, որ «Մանկական եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու է Մերի Վարդանյան- Անահիտ Ադամյան դուետը: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցեց Մերիի և Անահիտի հետ:

- Որքա՞ն ժամանակ եք զբաղվում երաժշտությամբ: Երաժշտական ո՞ր ուղղությունն եք ձերը համարում և կպատմե՞ք այն մրցույթների մասին, որոնց մասնակցել եք:

Անահիտ- Փոքր տարիքից սիրել եմ երգել և մտածել եմ մեծ բեմերի մասին: Երաժշտական առաջին լուրջ քայլերս սկսել եմ 2013-ից՝ սովորելով Սոչիում եւ Հայաստանում: Ինչ վերաբերում է մրցույթներին, ապա նշեմ, որ Ռուսաստանում մասնակցել եմ մանկական «Գոլոս» նախագծի ընտրական փուլին, ինչպես նաև Իգոր Կրուտոյի ակադեմիայի «Բիտվա Տալանտով»նախագծին, որտեղ դարձել եմ եզրափակիչի մասնակիցներից մեկը ու շատ տպավորված էի և ուրախ:

Մերի- Երաժշտական պրոֆեսիոնալ առաջին քայլերն արել եմ 2011 թվականին և սկսել եմ ուսանել «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում: Մասնակցել եմ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, արժանացել գլխավոր մրցանակի: Մեծ հաճույք է ինձ պատճառել այդ հաղթանակը: Առաջին մրցանակի եմ արժանացել նաև «Ազգերի բարեկամություն» առաջին միջազգային մրցույթում:

- Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ պարզ դարձավ, որ ներկայացնելու եք Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:

Անահիտ– Երբ զանգահարեցին ու ասացին, որ ես եմ ընտրվել, մայրիկիս հետ տաքսու մեջ էինք: Ես շատ ուրախացա, իսկ մայրիկս նույնիսկ հուզվեց, հետո նկատեցինք, որ տաքսու վարորդն էլ է ուրախացել:

Մերի– Առաջին հերթին պատասխանատվության մեծ, շատ մեծ զգացում ապրեցի: Ինձ համար շատ պարտավորեցնող էր այն հանգամանքը, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը: Նման մեծ մրցույթում ամեն մեկին չէ, որ բախտ է վիճակվում ներկայացնել իր երկիրը:

- Չե՞ք վախենում պատասխանատվությունից:

Անահիտ- Չէ, վստահ ենք, որ լավ ենք ելույթ ունենալու:

Մերի- «Մանկական եվրատեսիլ»-ն առաջին հերթին տոն է: Այդ պատճառով չենք հուզվում: Ամեն ինչ լավ է լինելու:

- Ծանո՞թ եք ձեր մրցակիցներին: Ի՞նչ ակնկալիքներ, սպասելիքներ ունեք մրցույթից:

ԱնահիտԱյս տարի մեզ լուրջ մրցակցություն է սպասում, բոլոր մասնակիցները վոկալային լավ տվյալներ ունեն: Ինձ ավելի շատ դուր են եկել Մալթայի եւ Ռուսաստանի երգերը, այդ երկրները ներկայացնող երգիչներին ես համարում եմ մեզ մրցակիցներ:

Մերի– Բոլոր երգիչներն էլ լավն են և շատ պատրաստված: Յուրաքանչյուրը կարող է լինել հաղթող այս տարի, սակայն կարծում եմ՝ մեր երգը իր դինամիկայով առանձնանում է: Որպես մրցակից տեսնում եմ Մալթայի եւ Նիդերլանդների ներկայացուցիչներին, որոնց երգերը շատ եմ հավանել:

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP