Մոսուլի ազատագրման համար կազմված կոալիցիոն ուժը բավականին փխրուն է. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Մոսուլ քաղաքում առկա ռազմական և քաղաքական իրավիճակը բավականին խճճված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ Մոսուլի ազատագրման համար կազմված կոալիցիան բավականին փխրուն է, քանզի դրա մեջ մտնում են տարբեր արժեքներ ունեցող ուժեր:

«Վերջին տվյալներով, Մոսուլի ազատագրման համար կոալիցիոն ուժերը ունեն մոտ 100 հազար զորք ընդդեմ 5-հազարանոց «Իսլամական պետություն» խմբավորման: Հակաահաբեկչական կոալիցիայում ընդգրկված են շիաներից կազմված զորքերը, իրաքյան ուժերը, որոնց մեծամասնությունը սունիներ են, և քրդական բանակը»,- ասաց քաղաքագետը և հավելեց, որ Մոսուլ քաղաքը ամբողջապես կազատագրվի, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի:

Իսկադարյանի կարծիքով՝ Մոսուլի ազատագրումից հետո դիվիդենտների բաշխման խնդիր է առաջանալու:

«Մոսուլի ազատագրումից հետո կոալիցիայի կազմի մեջ մտնող ամեն ուժ հավակնելու է իր ավարի մի մասը վերցնելուն: Մոսուլի հիմնական ավարը նավթն է, իսկ այն էական դեր է խաղալու այդ ուժերի հետագա գոյատևման համար»,- ընդգծեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Հայաստանի համար շատ կարևոր է հետևել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին, քանզի Իրաքի հյուսիսում փաստացի կազմավորվում է քրդական պետություն, իսկ քրդերը քաղաքական առումով կապված են Հայաստանի հետ:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին