Քաղաքականություն

ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ժողովը Սերժ Սարգսյանին ընտրել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության  ժողովը Սերժ Սարգսյանին ընտրել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին, որի օրակարգում եղել է սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությունը, ինչպես նաև ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ մամուլի ծառայությունից, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում