Քաղաքագետն այս փուլում տրամաբանական չի համարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հաջողվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համաձայնություն ձեռք բերել։«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նա նաև խոսեց Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս փուլի, վերջին գործընթացների, հնարավոր զարգացումների մասին:

«Բոլորս ուշադիր հետևում էինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցին, որի ընթացքում նրանք եղան Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում։ Որպես այցի արդյունք, հանդես եկան մի քանի հայտարարություններով, որոնցից մեկը խոսում էր այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Բայց ցավոք սրտի, հենց այդ օրը, հրադադարի ռեժիմի խախտման պատճառով մենք նորից զոհ ունեցանք։ Խոսվում էր նաև երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել, բայց նաև նշվեց, որ այդ հարցերը շարունակելու են քննարկվել Համբուրգում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով»,-ասաց քաղաքագետը:

Նա տրամաբանական չի համարում նախագահների հանդիպումը այս փուլում։ «Որոշակի պայմանավորվածություններ ձեռք են բերվել վերջին երկու հանդիպումների ընթացքում, որոնք տեղի էին ունեցել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում:Հետո մենք տեսանք, որ Ալիևը հրապարակայնորեն հրաժարվեց պայմանավորվածություններից։ Ի դեպ, այդ հանդիպումից խոսափում է Ալիևը, որովհետև բանակցային գործընթացում այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որը ադրբեջանական կողմի համար խնդրահարույց է։ Անգամ Ալիևը խոստովանեց, որ բանակցություններում և փակ սենյակներում իր վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի ճանաչի ԼՂ անկախությունը»,-նկատեց քաղաքագետը:

Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը կփորձի խոսափել այդ հանդիպումից, քանի դեռ իրավիճակը չի փոխվել ոչ միայն բանակցային սեղանի շուրջ, այլև ընդհանրապես ԼՂ հակամարտությունում։ «Հիմա Ալիևը փորձելու է սահմանում իրավիճակը լարելու կամ ժամանակ առ ժամանակ որոշակի գործողություններ անելու միջոցով, ինչ-որ մի նոր իրավիճակի հասնել: Փաստացի մենք չունենք բանակցային գործընթաց։ Ես վստահ եմ, որ ՄԽ-ն կփորձի ժամանակ շահել, որովհետև Ֆրանսիան նոր համանախագահ ունի։ Բոլոր դեպքերում, որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի նա ամբողջությամբ ներգրավվի խմբի աշխատանքներին, ծանոթանա նախկին բոլոր գործընթացներին։ Բացի դրանից, համանախագահները հասկանում են, որ նոր և թարմ մոտեցումների անհրաժեշտություն կա»,-նկատեց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, սահմանում տակտիկական դիրքային պայքար է ընթանում, առանց կտրուկ գործողությունների, բայց դիրքերի մշտական բարելավման փորձով և կատարվում են անվտանգության նոր երաշխիքներ ստեղծելու գործողություններ։ Դրանք միտված են հետագայում անվտանգությունը ավելի կայուն դարձնելուն։

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում