Վրաստանի՝ Ռուսաստանից մատչելի գնով գազ գնելու դեպքում Հայաստանի էներգաանվտանգությունը կշահի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այլ ուղիներից էներգահամակարգ դիվերսիֆիկացնելով՝ Վրաստանը բարենպաստ պայմաններ կստեղծի ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նրա խոսքով` Վրաստանում ադրբեջանական SOCAR գազային կազմակերպությունը, մենաշնորհի կորստի պատճառով, որոշակի վերանայում կատարեց` էժանացնելով գազի սակագինը: Մելիքյանի կարծիքով` Վրաստանի իշխանությունները կշարունակեն դիվերսիֆիկացնել իրենց էներգահամակարգը, ինչը կհանգեցնի նրան, որ իրենք այլ աղբյուրներից կսկսեն գազ ներմուծել:

«Երբ տարիներ առաջ վրացիները հայտարարեցին, թե իրանական գազը ֆինանսապես այնքան էլ մատչելի չէ, իմ կարծիքով, այդտեղ ավելի շատ գերակշռում էր քաղաքական գործոնը: Վրաստանի տնտեսության մեջ առաջին խոշոր ներդրում անող կազմակերպությունը ադրբեջանական SOCAR-ն էր, այդ պատճառով վրացիներն ընտրություններից առաջ չսրեցին հարաբերությունները նրանց հետ՝ հաշվի առնելով Վրաստանում ադրբեջանաբնակ շրջանների առկայությունը: Այլ իրավիճակ է այսօր`խորհրդարանական ընտրություններից հետո, ինչը Վրաստանին թույլ է տալիս այլ աղբյուրներից դիվերսիֆիկացնել էներգահամակարգը: Դա բարենպաստ պայմաններ կստեղծի ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրացագետի ներկայացմամբ, Հայաստանը դեռևս հանդիսանում է այն երկիրը, որը կապող օղակ է Վրաստանի և Ռուսաստանի միջև: Նրա դիտարկմամբ, Հայաստանի պատճառով Վրաստանի իշխանությունները ստիպված էին բանակցել «Գազպրոմ»-ի հետ: Դրա հետ կապված՝ անցած տարի ռուս-վրացական բանակցություններ ընթացան Հայաստանի աջակցությամբ:

«Եթե Վրաստանը Ռուսաստանից մատչելի գնով և հարմար պայմաններով գազ գնելու առաջարկ ստանա, այդտեղ մեծ կլինի Հայաստանի գործոնը: Դրանով Հայաստանը կապահովի իր էներգաանվտանգությունը»,- հավելեց վրացագետը:

Հայերեն

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում