Վրացագետը Հայաստանի համար օգտակար է համարում ռուս-վրացական հարաբերությունների ճգնաժամից դուրս գալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք» կուսակցությունը, Վրաստանի խորհրդարանում ունենալով սահմանադրական մեծամասնություն, իրավասու կլինի ինքնուրույն կառուցելու երկրի ներքաղաքական իր ծրագրերը և արտաքին քաղաքականության մեջ լուծելու խնդիրները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նրա խոսքով Վրաստանի իշխանությունն ամբողջությամբ այդ կուսակցության ձեռքերում է: Վրացագետի ներկայացմամբ, իշխող կուսակցության պատասխանատվությունը բավականին լուրջ է լինելու: Անդրադառնալով Վրաստանի արտաքին քաղաքականությանը, Ջոնի Մելիքյանը կարծիք հայտնեց, որ գերակշռողը կլինի եվրատլանտյան ուղին, սակայն զուգահեռ կշարունակեն հարաբերությունները լավացնել նաև ՌԴ-ի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ:

«Հայաստանի համար շատ օգտակար կլինի, որ ռուս-վրացական հարաբերությունները ճգնաժամի մեջ չլինեն: «Վրացական երազանք»-ի կողմից փորձեր են արվելու շարունակելու ռուս-վրացական հարաբերությունների բարելավման քաղաքականությունը: Իմ կարծիքով` նախկինում այն ինչ-որ չափով սահմանափակ էր, քանի որ կոալիցիայի մեջ կային այլ կուսակցություններ, որոնք ունեին այլ տեսակետներ ռուս-վրացական հարաբերությունների նկատմամբ: «Վրացական երազանք»-ի հիմնադիրը Բիձինա Իվանիշվիլին է, ով կողմնակից է ավելի լայն և խորը ռուս-վրացական հարաբերությունների»,- նշեց Ջոնի Մելիքյանը:Վրացագետի դիտարկմամբ, այս պահին այդ հարաբերություններում դեռ պահպանվում են քաղաքական խնդիրները, որոնք երկարաժամկետ հատվածում չեն լուծվի:

Հոկտեմբերի 30-ին Վրաստանում անցկացվել է մեծամասնական ընտրակարգի երկրորդ փուլը, որի նախնական արդյունքներով Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին դառնում է խորհրդարանական մեծամասնություն: Ընդ որում, այս անգամ «Վրացական երազանքը» նորընտիր խորհրդարանում ունենալու է սահմանադրական մեծամասնություն, այսինքն` 150 պատգամավորական մանդատից 115-ը տվյալ կուսակցության ներկայացուցիչներն են լինելու:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում