ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց«Corsican Circuit 2016» մրցաշարի առաջին փուլը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հիմնական մրցաշարից «նոկաուտ» համակարգով անցկացվող երկրորդ փուլի ուղեգրեր նվաճեցին 12 շախմատիստ: Ուղեգրեր նվաճած շախմատիստների ցանկում են գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը: Այստեղ նրանց միացանաշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը: Համաձայն վիճակահանության՝ 1/8 եզրափակիչում Զավեն Անդրիասյանի մրցակիցն է լինելու Վլադիմիր Օնիշչուկը, իսկ Տիգրան Ղարամյանն ուժերը կչափի Դանիելե Վոկատուրոյի հետ: