Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նոր հանգստի գոտի է ստեղծվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բակերի համալիր բարեկարգման 2016 թվականի աշխատանքների համատեքստում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մոտ օրերս բնակիչներին կհանձնվի ևս մեկ հանգստի գոտի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Զաքարիա Սարկավագի 151/2 հասցեում ձևավորված այս գոտում, տարածքի բարեկարգումից զատ. տեղադրվել են մանկական խաղեր, նստարաններ, զրուցարան: Բակում ներկառուցվել է ցայտաղբյուր, ձևավորվել են կանաչ տարածքներ, ճեմուղիներ: Տարածքն ամբողջությամբ ցանկապատվելէ: Հանգստի գոտու կառուցապատման ողջ ընթացքում հաշվի են առնվել բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները: