Իրաքը ժխտում է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողությանը
1 րոպեի ընթերցում
![Իրաքը ժխտում է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/10/864976.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադը հայտարարել Է, որ Թուրքիան չի մասնակցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտնել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցչին:
«Մենք ժխտում ենք Թուրքիայի որեւԷ մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողությանը»,-հայտարարել Է իրաքյան բանակի միացյալ հրամանատարության մամուլի քարտուղարը:
Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով՝ թուրքական բանակի հրետանին քրդական զինված կազմավորումների խնդրանքով Մոսուլի մերձակայքում գնդակոծում Է ԻՊ-ի դիրքերը:
Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել Է հոկտեմբերի 17-ի առավոտյան: Դրանում ներգրավված ցամաքային ուժերի ընդհանուր թվաքանակը հասնում Է 60 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: