Քաղաքականություն

ՀԱՊԿ խորհրդի նիստին քննարկվելու է հարցերի լայն շրջանակ. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ խորհրդի նիստին քննարկվելու է հարցերի լայն շրջանակ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Նախագահն ընդգծեց, որ համատեղ ուժերով փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի համատեղ աշխատանքը լինի հագեցած և արդյունավետ, օգտակար լինի համագործակցության համար, նպաստի ՀԱՊԿ-ի զարգացմանը:

«Այսօր մենք քննարկելու ենք հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք վերաբերում են նախկինում մեր կողմից ընդունած որոշումներին, մի շարք փաստաթղթեր, որոնց ընդունումը կնախանշի մեր քայլերը մոտակա հեռանկարում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ կառուցողական տրամադրությունը կուղեկցի նիստի մասնակիցներին և հնարավորություն կտա օպերատիվ կերպով նոր ու կարևոր որոշումներ ընդունել:

ՀՀ Նախագահը առաջարկեց հաստատել նիստի օրակարգը, հայտարարելով, որ նիստի ավարտից հետո ՀԱՊԿ-ում նախագահությունը կփոխանցվի Բելառուսին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում