Քաղաքագետն Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու փորձերը կապում է Հայաստանի պատրաստվածության աստիճանը ստուգելու հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի դիտարկմամբ՝ սահմանային վերջին սրացումներով Ադրբեջանը, կարծես, ստուգում է, թե որքանով է Հայաստանը պատրաստ դիմագրավելու:

«Սովորաբար, Ադրբեջանն ակտիվանում է Մինսկի խմբի պաշտոնյաների այցերից առաջ, երբ Ալիեւը տարբեր հանդիպումներ է ունենում համանախագահների հետ: Դա ճնշման մի ձեւ է, որն Ադրբեջանը փորձում է գործադրել միջազգային հանրության վրա համանախագահների միջոցով, սակայն չի բացառվում, որ սա նաեւ նախապատրաստական աշխատանք է եւ կրում է ստուգողական բնույթ՝ այս միջոցով պարզելու, թե արդյոք մենք պատրաստ ենք այդպիսի գործողությունների»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Ալիեւի՝ վերջերս արված հայտարարությանն այն մասին, որ իր վրա շատ են ճնշումները Արցախի ճանաչման հարցում, նա ասաց.

«Սահմանային այս ակտիվությունը ինչ-որ կերպ կարող է կապված լինել այդ ճնշումների հետ: Կարող է եւ ոչ մի ճնշում էլ չկա, եւ նա այդ մասին հայտարարում է ներքին շուկայի համար: Կարելի է վերլուծել եւ քառօրյա պատերազմից հետո արված հայտարարությունները մեկնաբանել իբրեւ ճնշումներ, բայց Բաքուն լավ գիտի այդ հայտարարությունների գինը: Եթե ինչ-որ բան ռեալ չի լինում, ապա նա դա ճնշում չի համարում, նա դրանց սովոր է»:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին