Թուրքագետի համոզմամբ` Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում սահմանագիծը չի անցնի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում սահմանագիծը չի անցնի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա և ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Երկու երկրները պատկանում են տարբեր ռազմաքաղաքական դաշինքի: ՆԱՏՕ-ի շրջանակում Թուրքիան և ԱՄՆ-ը ռազմական դաշնակիցներ են, իսկ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները սրվում են ռազմաքաղաքական ոլորտում: Հետևաբար, Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում սահմանագիծը չի անցնի»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նշեց, որ տնտեսական ոլորտում երկու երկրները փորձում են վերականգնել հարաբերությունների այն մակարադակը, որը կար մինչ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը: Նա կարևոր համարեց «Թուրքական հոսք» գազատարի հետ կապված համաձայնությունը: Ըստ նրա, եթե դա իրականցվի, ապա Թուրքիան հնարավորություն է ստանում ամրապնդելու իր դիրքը` ծառայելով որպես գազի մատակարարման կենտրոն: Մյուս ռազմավարական նշանակության համաձայնությունը կապված է ատոմակայանի կառուցման հետ:

Տնտեսական հարցերից բացի, երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում եղել են քաղաքական հարցեր, մասնավորապես, կապված, Սիրիայի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքերը Հալեպի բնակչությանն օգնություն ցույց տալու ուղղությամբ:

«Սա կարևոր է այն տեսանկյունից, որ Թուրքիան, ըստ էության, չի միանում Արևմուտքին, որը քննադատում է Ռուսաստանի քաղաքականությունն այս խնդրում: Թուրքիան այս առումով դուրս է մնում Արևմուտքի մոտեցումների շրջանակից: Ի դեպ, քննարկվել է Սիրիայում թուրքական զինուժի գործողությունները: Ինչպես գիտենք, Թուրքիան Սիրիայի հյուսիսում գրավել է Սիրիայի տարածքի մի հատվածը: Այս հարցի քննարկումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը չի քննադատում Թուրքիայի ակցիան»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ավելի խորը բանակցություններ անցկացնել սիրիական խնդրով` անցում կատարելով ռազմական ոլորտ: Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ երկու երկրների ղեկավարները փորձում են Սիրիայում ընդհանուր գործողությունների հիմք ստեղծել:

«Ինչպես գիտենք, որոշ հարցերում երկու երկրներն ունեն հակադիր դիրքորոշում, մասնավորապես, Ասադի հետ կապված, որի մասին խոսք չեղավ: Թուրքիան ու Ռուսաստանը փորձում են հակադիր դիրքերը մի կողմ դնել: Սա երկուսի շահերից է բխում, Թուրքիան հնարավորություն է ստանում Սիրիայի հյուսիսում շարունակել իր գործողությունները: Ռուսների համար էլ կարևոր է այն, որ իր գործողություները, որոնք ի նպաստ Ասադի իշխանության են, չի քննադատվում մի պետության կողմից, որը մաս է կազմում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի և Սիրիայի հարևան երկիր է»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում