Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, և այնտեղ պետք է լինի քաղաքագետ. Ալեքսանդր Իսկանդարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմը շատ լուրջ գործ է, որպեսզի հանձնեն այն միայն զինվորականի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նկատի ունենալով պաշտպանության նախարարի պաշտոնում քաղաքացիական հատվածից մարդ նշանակելուն: Նրա խոսքով, դա տիպիկ արևմտյան դասական մոդել է: Ինչպես նշեց Իսկանդարյանը, այդ պաշտոնին նշանակված մարդը պետք է անվտանգության համակարգերը պահի, որոնց մեջ ոչ միայն զինվածությունն է մտնում, այլ նաև դիվանագիտություն և շատ այլ հարցեր:

«Այսինքն՝ այն քաղաքական պաշտոն է, և այնտեղ պետք է լինի քաղաքագետ: Եթե Վիգեն Սարգսյանի հեղինակությունը բավականին կոնսենսուսային է, ապա Մովսես Հակոբյանը խիստ մարդ է: Մենք ունեցել ենք քաղաքացիական հատվածից պաշտպանության նախարարներ՝ Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Սերժ Սարգսյան, և ես կասեի, որ նրանք եղել են բավականին հաջող ղեկավարներ: Մենք կտեսնենք, թե ինչպես այս համակարգը կաշխատի Հայաստանում, քանի որ մեկ հարց է մոդելը, ուրիշ հարց՝ այն իրագործելը»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, պարզ է, որ անվտանգությանը պետք է տրվի առաջնային տեղ, իսկ Վիգեն Սարգսյանի դեպքում ինքնըստինքյան ասվում է, որ Սերժ Սարգսյանի ձեռքը լինելու է այն ամենի «զարկերակի» վրա, ինչ կատարվելու է պաշտպանության նախարարությունում: Իսկանդարյանը հավելեց նաև, որ Վիգեն Սարգսյանն ունի համապատասխան փորձ և ռուսական կողմի հետ համագործակցելու ունակություններ, ինչը չափազանց կարևոր է, քանի որ զինվածությունն ու անվտանգության ապահովումը կախված է Հայաստան-Ռուսաստան երկկողմանի համագործակցությունից:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին