Հայաստանում մոտ 20 հազար սիրիահայ է ապրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում քաղաքական լարված իրադրության հետեւանքով Հայաստանում իրենց ապաստանն են գտել 20 հազար սիրիահայեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը, զբաղվածության եւ կացության խնդիրները խանգարում են սիրիահայերին վերջնականապես ինտեգրվել մեր հասարակությունում: «Մի շարք հասարակական-բարեգործական ընկերություններ, ինչպես նաեւ միջազգային կառույցներ կացության վարձավճարներ են տրամադրում սիրիահայերին: Սակայն բնակվարձի կարիք ունեցող սիրիահայերի թիվն անընդհատ փոփոխվում է եւ սա բավական մեծ խնդիր է առաջացնում»,-ասաց Զաքարյանը:

Անդրադառնալով Հայաստանում սիրիահայերին անհանգստացնող աշխատանքի խնդրին, Զաքարյանը նշեց, որ սիրիահայերի մեծ մասն ունի աշխատանք, սակայն աշխատանքի վարձատրության չափը վերջիններիս չի գոհացնում: «Սիրիահայերից շատերը չեն համակերպվում աշխատանքի վարձատրության հետ` նշելով, որ Սիրիայում իրենց աշխատավարձերը համեմատաբար բարձր էին»,-ասաց նա: Սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ սիրիահայերի մի շարք խնդիրներ արդեն իսկ սահուն կերպով իրենց լուծումն են ստացել: «Առողջապահությունը նրանց համար անվճար է: Այն սիրիահայերը, ովքեր սովորում են բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, վարձավճարներ են ստանում: Անվճար լուծվում է նաեւ սիրիահայերի գերեզմանատեղերի խնդիրը»,-հավելեց Զաքարյանը:

Այն հարցին, թե վերջին օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում տեղի ունեցող ռմբակոծությունների արդյունքում արդյոք Հայաստան սիրիահայերի հոսք է նկատվել, Զաքարյանը նշեց` ոչ` հավելելով, որ Սիրիայում պատերազմական իրավիճակին հայերն արդեն սովոր են եւ խուճապի չեն մատնվում:

Սիրիայում պատերազմի պատճառով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ պետություններում փախստականի կարգավիճակով: Երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

Հայերեն العربية English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին