Քաղաքագետը տրամաբանական է համարում Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիգեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը քաղաքականորեն տրամաբանական է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Մինասյանը կարծիք հայտնեց, որ Վիգեն Սարգսյանն ունի բավական մեծ փորձ և քաջատեղյակ է ոլորտից:

«Իհարկե, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր մակարդակի պաշտոնյա էր, սակայն ապրիլյան իրադարձությունից հետո անհրաժեշտ էր բարձրագույն ղեկավարության` ի դեմ նախագահ Սերժ Սարգսյանի, ավելի ակտիվ ներգրավվածությունը: Այստեղ Վիգեն Սարգսյանի գործոնը, որպես նախկին աշխատակազմի ղեկավար և ոլորտին քաջատեղյակ մարդ, հասկանալի է»,-ասաց Մինասյանը:

Ըստ քաղաքագետի՝ Վիգեն Սարգսյանի առաջ բավականին լուրջ խնդիրներ են կանգնած:

«Կարծում եմ` նոր նախարարի համար առաջնահերթ պետք է լինի նոր ռազմական դոկտրինն ու ընդհանրապես անվտանգության և պաշտպանության ոլորտում կոնցեպտուալ փաստաթղթերի ստեղծման, զսպման ռազմավարության մշակումը»-, նշեց Մինասյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ քաղաքացիական անձին Պաշտպանության նախարար նշանակելը պետք է զարմանք չառաջացնի, քանզի Հայաստանի Հանրապետությունն ունի երկարաժամկետ փորձ քաղաքացիական անձին այդ ոլորտում նշանակելու, և դա բավականին արդյունավետ է եղել:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր` Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում