Արաբագետը մինչև տարեվերջ Սիրիայում նոր սրացումներ է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում պատերազմական գործողություններն ագրեսիվ փուլ են մտել, ինչի պատճառներից մեկը հրադադարի ձախողումն է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ, ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանը:

Նրա խոսքով, կոալիցիոն ուժերի կողմից իրականացվեց ռմբահարում Դեր Զորում գտնվող սիրիական կառավարական ուժերի ուղղությամբ, ինչը սիրիական կառավարական ուժերը գնահատեցին որպես բացահայտ ագրեսիա իրենց նկատմամբ: Ըստ արաբագետի` սա հանգեցրեց նրան, որ կողմերն սկսեցին մեղադրել մեկը մյուսին, ինչն էլ խանգարեց հրադադարի պահպանմանը:

«Հրադադարի հաստատման ուղղությամբ սկսված քաղաքական գործընթացը հույս էր ներշնչում, որ կարող է հաջողություն լինել, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Սրացումն ակնհայտ երևում է Հալեպի արևելյան շրջաններում, որտեղ կառավարական ուժերը փորձում են վերականգնել վերահսկողությունը»,-ասաց նա:

Արաբագետը նկատեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, ըստ որի ԱՄՆ-ն ավելի շատ զբաղված է իր ներքին հարցերով, հետևաբար, առիթից օգտվելով, մյուս ուժերը Սիրիայում փորձում են ամրապնդել իրենց դիրքերը: Այդ տեսանկյունից իրավիճակը բարենպաստ է նախագահ Բաշար ալ-Ասադի համար: Ստեղծված հնարավորություններից փորձում է օգտվել Ռուսաստանը` ձգտելով ամրապնդել իր դիրքերը այդ տարածաշրջանում:

Հայկ Քոչարյանի խոսքով, սա հուշում է, որ առաջիկայում` մինչև տարեվերջ, ականատես ենք լինելու նոր սրացումների: Մարտնչող կողմերը պատրաստվում են հաջորդ բանակցային գործընթացին, որն, ըստ նրա, անխոս պետք է լինի:

Հայերեն

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA