Պաշտոնական

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

1 րոպեի ընթերցում

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից:

Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է ԱԳ նախարարի պաշտոնում

Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում