Մշակույթ

Ճանաչված օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը Ֆրեզնոյի հայկական եկեղեցում կկատարի հայկական հոգեւոր երգեր

1 րոպեի ընթերցում

Ճանաչված օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը Ֆրեզնոյի հայկական եկեղեցում կկատարի հայկական հոգեւոր երգեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ հայազգի սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը նոյեմբերի 4-ին Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայկական առաքելականեկեղեցում կկատարի հայկական օրհներգեր եւ ներբողներ:

Բայրաքդարյանը ոգեշնչվել էր հայկական հոգեւոր երգերի կատարմամբ դեռեւս երկու տարի առաջ: Համերգներից մեկի ժամանակ նա կատարեց 5-րդ դարի հայկական հոգեւոր 18 օրհներգ, այդ թվում ` «Խնկի ծառին», «Ուր ես, մայր իմ», «Աստվածածին երկնային» եւ այլն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը կհաջորդի Բայրաքդարյանի «Մայր լուսո» ձայնասկավառակի շնորհանդեսը:

Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է Լիբանանի Զահլե քաղաքում։ Հանդես է եկել Լիբանանի հայկական եկեղեցական համույթում, այնուհետև տեղափոխվել էԿանադա, շարունակել է երգելՏորոնտոյիհայկական եկեղեցական համույթում։ 1997 թվականին ավարտել էՏորոնտոյի համալսարանը: Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, արժանացել բազմաթիվ բարձր պարգևների և մրցանակների՝ Դոմինգոյի վոկալիստների մրցույթի առաջին մրցանակի, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ոսկե մեդալի և այլն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում