Քաղաքականություն

Ակնկալում եմ աշխատել Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ. Կանադայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել

2 րոպեի ընթերցում

Ակնկալում եմ աշխատել Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ. Կանադայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել` Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է շնորհավորական ուղերձն ամբողջությամբ:

«Այսօր մենք միանում ենք Կանադայում, Հայաստանում և ողջ աշխարհում ապրող հայերին՝ տոնելով Անկախության 25-րդ տարեդարձը:

Կանադան և Հայաստանի Հանրապետությունը դինամիկ և բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք արմատացել են ժողովրդավարության և ազատության, երկկողմ հարաբերությունների համընդհանուր արժեքներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում, այդ թվում` Ֆրանկոֆոնիայի, մեր համագործակցության շրջանակում:

Ես ակնկալում եմ աշխատել Նախագահ Սերժ Սարգսյանի և նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ հետագայում մեր երկրների հարաբերություններն ամրապնդելու և գլոբալ ու տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցելու ուղղությամբ, ինչպիսիք են խաղաղությունն ու անվտանգությունը:

Կանադայի կառավարության, Սոֆիի և իմ անունից կոչ եմ անում բոլոր կանադացիներին անդրադառնալ այն կարևոր ներդրումներին, որոնք հայկական ծագում ունեցող կանադացիներն ունեցել են մեր ազգի համար և մեր լավագույն բարեմաղթանքները հայտնում բոլորին, ովքեր տոնում են այս օրը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում