Հայաստանում քաղաքական բարեփոխումները դրական ազդեցին պետականության կայացման վրա. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը կառուցեց իր պետականությունը համարյա զրոյական վիճակից: «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի Հանրապետության 25 տարվա անցած ճանապարհի և ձեռքբերումների մասին իր տեսակետով կիսվեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Հայ ազգն իրականացրեց իր դարավոր երազանքը` վերականգնելով պետականությունը: Այսօր մենք ունենք ազատ և անկախ կարգավիճակ, որն աշխարհում ավելի քան 2 հազար ազգերից ունի ընդամենը 200-ը: Հայկական պետականություն ունենալը ամենալուրջ ձեռքբերումներից մեկն է ողջ հայության համար: Այն հայ ժողովրդի անվտանգության երաշխիքն է»,- ընդգծեց Մարգարովը:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում, գտնվելով բավականին բարդ վիճակում` կոնֆլիկտային և պոստկոնֆլիկտային, կարողացել է ոչ միայն պահպանել պետականությունը, այլ նաև պաշտպանել այն ձեռքբերումները, որոնք ունեցել է 90-ականների սկզբին:

Ըստ Մարգարովի` այս տարիների ընթացքում քաղաքական բարեփոխումները դրական ազդեցություն ունեցան Հայաստանի քաղաքական դաշտի համար:

«Այս տարիների ընթացքում ձևավորվեցին և ձևավորվում են քաղաքական ինստիտուտներ և կուսակցություններ: Իհարկե քաղաքական դաշտն ունի իր առանձնահատկությունները և խնդիրները, սակայն այսօր Հայաստանում ունենք մի խումբ մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել քաղաքակիրթ ձևով այն քաղաքական ծրագրերն իրականացնելու համար, որոնք կլինեն պետության ժողովրդավարության զարգացման երաշխիքը և կխթանեն երկրի զարգացումը»,- եզրափակեց Մարգարովը:

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 25-րդ հոբելյանական տարեդարձը: Հայ ժողովուրդը 25 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» -ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին