Արցախ

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Սփյուռքում գործող կառույցների ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Սփյուռքում գործող կառույցների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ինՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ եւ քննարկել համահայկական նշանակություն ունեցող տարբեր հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր բոլոր հաղթանակները համայն հայության հաղթանակներն են, որովհետեւ դրանք կերտվել են միասնաբար: «Մենք բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասին ենք, կարող ենք լուծել ցանկացած խնդիր, հաղթահարել ցանկացած դժվարություն: Մեր միասնությունը ինչպես Հայրենիքի զարգացման ու զորացման, այնպես էլ Սփյուռքի հարատեւման, նրա ազգային ինքնության պահպանման հիմնական գրավականներից է: Այս ամենի մեջ կարեւորագույն դերակատարություն ունի Մայր Հայաստանը, որը մեր եռամիասնության կորիզն է, այն առանցքը, որն իր շուրջն է համախմբում համայն հայությանը»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին է հանձնել Տիգրան Մեծի շքանշան՝ Արցախի պետականության կայացման եւ ամրապնդման, համազգային նշանակության կարեւորագույն խնդիրների լուծման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ անմնացորդ նվիրումի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում