Քաղաքական գործիչները մատնանշում են ՀՀ անկախության 25 տարիների կարևոր ձեռքբերումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ քաղաքական գործիչները Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ մատնանշում են անկախության տարիների ձեռքբերումները. նրանք նախընտրում են ՀՀ անկախության տարեդարձի օրը չխոսել առկա խնդիրների և անցած տարիների բացթողումների մասին, այլ պարզապես ուրախանալ այն հանգամանքով, որ ունենք Հայաստան պետություն, որը ողջ հայությանն է:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի անկախության 25 տարիների կարևոր ձեռքբերում է համարում երկու հայկական պետությունների գոյությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ Արցախի անկախությունն էլ ածանցվում է Հայաստանի անկախությանը. որքան ուժեղ է Հայաստանը, այնքան ուժեղ ու կայացած է նաև Արցախը: «Այսօր մենք ունենք ուժեղ բանակ, ունենք առողջ հասարակություն և լավ երիտասարդություն, ունենք երկիր, որը իր ուժերից ավելի անգամ կարողանում է ներկայանալ միջազգային հանրությանը, ունենք երկիր, որը դարձել է համայն հայության իրական հայրենիք-պետությունը: Հայաստանը նախկինում միայն հայրենիք էր, այսօր արդեն՝ հայրենիք պետություն է մեր 7 միլիոնանոց սփյուռքի համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա հավելեց, որ բոլոր առկա խնդիրների մասին իրենք խոսում ենք ամեն օր, բայց Հայաստանի անկախության տարեդարձի օրով պարզապես լավ կլինի ուրախանալ այն փաստով, որ մենք ունենք Հայաստան պետություն և այդ պետությունը բոլորինս է:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ Հայաստանի անկախությունը բարձրարժեք ձեռքբերում է համարում: «Շատ եմ կարևորում, որ մենք ունեցանք մեր զինանշանը, մեր դրոշը: Անկախության 25-ամյակն իսկապես ոգևորում է, երբ հիշում ենք, թե ինչպես էինք մենք փափագում անկախությունը»,- ասաց պատգամավորը:

Տաճատ Վարդապետյանը, անկախության մասին խոսելիս, ոգևորվում է միայն ձեռքբերումներով: «Ես ներքին վստահություն ունեմ, որ այս հոբելյանական տարեդարձից հետո անպայման ձեռքբերումներն ավելի իրական են դառնալու, մենք ճանապարհ ունենք անցնելու, որն ուղենշվելու է բացառապես ձեռքբերումներով»,- ընդգծեց Վարդապետյանը:

Պատգամավորը անկախության 25-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ ՀՀ անկախությունը ողջ հայության ցնծությունն է:

Հայերեն

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA