Ցուցադրվեցին Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվեցին հազվագյուտ պատմական դրոշներ ու զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին:

«Ցուցադրության կայացման համար պահանջվել է շուրջ տասը տարի: Այս ցուցանմուշները մեր ազգային նկարագիրն են` խտացված մեր ազատագրական պայքարի, իղձերի, սպասումների մեջ: Սա մեր պետականության սպասման ամբողջացումն է: Այս իրերը յուրօրինակ կրիչներ են պետական խորհրդանշանների, որ մեր նախապապերը սերունդներ առաջ դրոշմել են տարբեր կրիչների վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով` ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվում են առաջին անգամ:

Ցուցանմուշների թվում էին նաեւ գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշներ, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաեւ «Մայր Հայաստանի»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:

Ցուցադրության մեջ ներառվել են Հայ Յեղափոխական Դաշնակցության պատմության թանգարան-հիմնադրամի, «Արարատ Էսքիճէան» եւ Ամերիկայի հայակական թանգարանների, Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Ազգային գրադարաանի եւ մի շարք այլ թանգարանների նմուշներ:

Ցուցադրված նմուշները ամփոփվել են Հայկ Դեմոյանի հեղինակած եւ «Փյունիկ» համահայկական հիմնադրամի աջակցությամբ տպագրված «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի մեջ, որի օրինակներն անվճար բաժանվել են սահմանագծին կանգնած զինվորիներին, ինչպես նաեւ հայաստանյան ու սփյուռքյան բոլոր կրթական հաստատություններին եւ թանգարաններին:

Հայերեն العربية English

Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին