Սևանի հանրային լողափերում հանգստացել է շուրջ 180 հազար մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի հանրային լողափերում 2016 թվականին հանգստացել է շուրջ 180 հազար մարդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարության և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ ուժերով ներկայում գործում է 11 հանրային լողափ՝ 32.46 հա մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատև հանգստի համար նախատեսված առանց ծառայությունների լողափեր:

Այն, որ լողափերը գործել են ծանրաբեռնվածությամբ, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ ևս 1 հանրային լողափ:

Այս նպատակը իրագործելու համար ՀՀ կառավարության կողմից «Սևան» ԱՊ-ի ռեկրեացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողամաս: Լողափի կառուցապատման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: Առկա է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության փորձաքննության դրական եզրակացությունը:

Ծրագրի իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը կհատկացվի 50 մլն դրամ: Կառուցապատման ընթացքում նախատեսվում են նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ՝ «Սևան» ԱՊ, Ծովագյուղ համայնք և այլն:

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին