Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի հանդիպումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի բոլոր հանդիպումները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ առաջնության 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Գյումրիի «Շիրակ»-ը:

6-րդ տուրի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ»-ն ընդունեց «Բանանց»-ին: Հյուրերն ամբողջ խաղի ընթացքում ունեին առավելություն և կարողացան վստահ հաղթանակի հասնել 0-2 հաշվով: Հանդիպման արդեն 3-րդ րոպեին դիպուկ հարվածով խաղի հաշիվը բացեց Զավեն Բադոյանը: Տիտո Ռամալիոյի թիմը 76-րդ րոպեին կրկնապատկեց խաղի հաշիվը: «Բանանց»-ի ֆուտբոլիստները հիանալի կոմբինացիա ձեռնարկեցին, որը հեռահար բիլիարդային հարվածով եզրափակեց Ալեքսանդր Հովհաննիսյանը:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունան գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը Կապանում հանդիպեց «Գանձասար-Կապան»-ի հետ: Կապանցիները չորրորդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ շարունակելով իրենց անհաջող ելույթների շարքը: Աբրահամ Խաշմանյանի թիմը կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Յուրի Ֆոմենկոն:

Տուրի վերջին խաղում առաջնության առաջատար «Շիրակ»-ը հյուրնկալվելիս հանդիպեց «Փյունիկ»-ի հետ: Խաղն ավարտվեց գոլազուրկ հաշտությամբ:

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են