Հասարակական

Երևանում բնակվում է 1 միլիոն 074.1 հազար մարդ. վիճակագրություն

3 րոպեի ընթերցում

Երևանում բնակվում է 1 միլիոն 074.1 հազար մարդ. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 995.1 հազար մարդ, որից 1 միլիոն 905.7 հազարը քաղաքներում, իսկ 1 միլիոն 089.4 հազարը` գյուղերում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ամենաշատ բնակեցված մարզերից են Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերը` համապատասխանաբար 266.2 հազար, 258.8 հազար և 253.9 հազար բնակչությամբ: Իսկ ամենիչ քիչ բնակչություն ունեցող մարզը Վայոց ձորինն է` 50.8 հազար բնակչով:

Երկրի մայրաքաղաքում բնակվում են 1 միլիոն 074.1 հազար մարդ: Երևան քաղաքում ամենից շատ բնակեցված համայնքներն են Շենգավիթը` 139.2 հազար, Մալաթիա-Սեբաստիան` 136.2 հազար և Նոր Նորքը` 130.6 հազար բնակչով: Նուբարաշեն համայնքում բնակվում է ընդամենը 9.8 հազար մարդ, այն ամենաքիչ բնակեցված համայնքն է:

Բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության ստացման սկզբնաղբյուրը բնակչության մարդահամարներն են: Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված), որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների և եկողների (հաշվառվածների) թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների (հաշվառումից հանվածների) թվաքանակը:

Մարդահամարի արդյունքներով հաշվառվում է բնակչության երկու կատեգորիա` մշտական բնակչություն և առկա բնակչություն: Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները: Ժամանակավոր բացակայողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին իրենց հիմնական (մշտական) բնակության վայրից բացակայում են մինչև մեկ տարի ժամկետով: Առկա բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդա- համարի պահին գտնվել են տվյալ տարածքում, ներառյալ ժամանակավոր բնակվողները: Ժամանակավոր բնակվողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին չբնակվելով մշտապես` գտնվում են տվյալ տարածքում մինչև մեկ տարի ժամկետով:

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևան

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևան

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Երևան

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

Երևան

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Մարզեր

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում