Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է արտգործնախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի հնարավոր նշանակման մասին լուրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հրաժարվեց գնահատականներ տալ արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի գործունեությունը:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի նշանակման լուրերին` Քոչարյանը հորդորեց սպասել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրին, որից հետո պարզ կլինի, թե ով կնշանակվի ԱԳ նախարար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին` երբ է լինելու ՀՀ Նախագահի հրամանագիրը` Քոչարյանն ասաց.
«Երբ կլինեն հրամանագրերը, կիմանանք: Դա Նախագահի լիազորությունն է: Տվյալ պարագայում, քանի չկան նշանակումներ, ես որևէ մեկնաբանություն չեմ անի»:
Կարդացեք հոդվածը` English