13 հայկական ստարտափերի բիզնես գաղափարներից 3-ը կմասնակցեն Եվրոպայում ամենախոշոր ակսելերացիոն ծրագրին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Climate Launchpad Հայաստան ծրագրի շրջանակում, որը միտված է բացահայտելու եւ խրախուսելու մաքուր տեխնոլոգիաների եւ կլիմայի փոփոխության ոլորտում գործող հայկական ստարտափներին, 13 ներկայացված գաղափարներից 3-ը կներկայացվեն Էստոնիայում հոկտեմբերի 7-9-ը կայանալիք Climate Launchpad ծրագրի եվրոպական եզրափակիչ մրցույթին:

Այս մրցույթում առաջին երեք հաղթող թիմերին կտրվեն 10000,5000, եւ 2500 եվրո դրամական պարգեւներ, եւս 10 ստարթափներ հնարավորություն կունենան մասնակցելու CLIMATE-KIC ակսելերացիոն ծրագրին:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ողջունեց ծրագիրը` ընդգծելով վերջինիս կարեւորությունը տնտեսության առաջխաղացման համար:

«Շատ ողջունելի է, որ այս մրցույթին հնարավորություն է տրվում թիմերին մասնակցել գաղափարի մակարդակով, որովհետեւ հիմնականում հենց գաղափարն է, որ տնտեսության շարժիչ ուժն է: Սա նաեւ հնարավորություն է տալիս, որ հայկական միտքն ի ցույց դրվի եվրոպական երկրներին, եւ ես գրեթե վստահ եմ, որ հաղթող 3 մասնակիցներն իրենց տեղը կգտնեն եւ կնպաստեն տնտեսական աճին իրենց գաղափարի ներդրմամբ: Հուսով եմ նաեւ, որ այն թիմերը, որոնք այդ եռյակում չեն լինի, կշարունակեն պայքարել իրենց մտքերն ի կատար ածելու եւ տնտեսության ճյուղերում ներդնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց էմիլ Տարասյանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ էներգետիկայի ոլորտը եւ կլիման ուղղակիորեն կապված են միմյանց հետ:

«Արտանետումների 70 տոկոսը Հայաստանում էներգետիկայի արդյունքն է` նկատի ունենալով տրանսպորտը, բնակարաններում օգտագործվող էլեկտրաէնեգիան, գազը, եւ այլն: Բնական է, որ էներգետիկայի դերը կլիմայի փոփոխության գործում առանցքային է: Մենք մեր էներգետիկ քաղաքականության կարեւորագույն անկյունաքարերից մեկն ենք համարում էներգախնայողությունը, որի խթանման ուղղությամբ տարբեր քայլեր ենք ձեռնարկել եւ հանրային, եւ մասնավոր սեկտորում: Այդ իսկ պատճառով կարեւոր ենք համարում նոր տեխնոլոգիաների զարգացումը եւ մասնավոր սեկտոր ներգրավումը այդ գործընթացներին: Ցանկանում ենք ծանոթանալ այդ գաղափարներին եւ աջակցել, բերել ինչ-որ տրամաբանական արդյունքի»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Աննա Սիմոնյանը ներկայացնում է C-GLASS ստարթափ թիմը, որն առաջարկում է ապակու վրա էներգախնայող թաղանթի նստեցման նոր տեխնոլոգիա, ինչը թույլ կտա խնայել 90 տոկոս էներգիա:

«Մեր թիմը բաղկացած է 3 հոգուց: Թիմի ավագ Ժոզեֆ Փանոսյանը երկար տարիներ է` փորձել է նմանատիպ հատկություններ ունեցող թաղանթ ստեղծել, որը նաեւ ունի ավելի էժան պատրաստման եղանակ: Թիմի հնարավորությունները բարձր եմ գնահատում, քանի որ եթե կարողանանք փոխել բոլոր շենքերի ապակիները, ապա այդ դեպքում իրոք հնարավոր կլինի խնայել էներգիա: Մեկ միջին չափի տան համար մենք կկարողանանք խնայել 682 կգ ածխաթթու գազ, իսկ մոտ 1 հինգ հարկանի շենքի համար տարեկան 50 տոննա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծրագրի մասնակիցը:

SmarterWheels ստարթափ թիմն էլ առաջարկում է 95 տոկոս ռետինի օգտագործման նվազեցմամբ գործող անվադողեր: Գաղափարն, ըստ թիմի անդամ Սուրեն Էդիլյանի, առաջինն է աշխարհում:

«Անիվները չունեն օդային բարձիկ եւ հետեւաբար չեն ծակվում, ինչպես նաեւ բեռնատարների դեպքում հնարավորություն ունեն կշռել բեռը առանց հավելյալ կշեռքների»,- նշեց ստարթափ թիմի անդամը:

Հայերեն English

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը