Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստն անցկացվում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

ԳՄ նիստին հաջորդելու է ՀՀԿ խորհրդի նիստը:

Սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու մասին: Ակնկալվում է, որ ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերի ընթացքում քննարկվելու է նոր վարչապետի նշանակման հարցը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում