«Սոսե» միջազգային փառատոնին ներկայացվելու են ֆիլմեր 38 երկրից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 38 երկրից 104 ֆիլմ կներկայացվի Երևանում մեկնարկող «Սոսե» միջազգային կինոփառատոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը,այն ունենալու է երեք հիմնական մրցութային ծրագրեր. «Կին», «Հատուկ» և «Ուսանողական»:
«Կին» մրցույթային ծրագրում ներկայացվելու են ֆիլմեր, որտեղ խոսվելու է կնոջ մասին, նկարագրվելու է կնոջ դերը հասարակության կյանքում և ընտանիքում: «Հատուկ» մրցույթային ծրագիրն ամեն տարի բարձրացնում է տվյալ պահին արդիական որևե թեմա: Այս տարվա թեմաները երկուսն են՝ ՀՀ անկախությանը 25-ամյակի և ջրին նվիրված թեմաները: Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվելու են կինեմատոգրաֆում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը»,- նշեց Խալաթյանը:
Սեպտեմբերի 23-30-ն անցկացվող փառառատոնի ֆիլմերը կցուցադրվեն տեղի կունենա «Կինոպարկ» կինոթատրոնում, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում, «Նարեկացի» արվեստի միությունում, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, մուտքն ամենուր կլինի անվճար:
Ամենամեծ քանակությամբ ֆիլմեր են ներկայացված Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Հայաստանից նախնական ընտրությունն անցել է 12 ֆիլմ:
«Սոսե» միջազգային կինոփառատոնը անց է կացվում արդեն 3-րդ անգամ: 2014 թվականի ապրիլի 18-ին «Զիս» մշակույթային կենտրոնը կազմակերպեց «Սոսե» հանրապետական կինոփառատոնը: Փառատոնին մասնակցում էին այն ֆիլմերը, որոնց թեման կինն էր: Տեսնելով փառատոնի հանդեպ ստեղծագործողների հետաքրքրությունն ու դրական արձագանքները, լսելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները՝ Զիս մշակույթի կենտրոնը որոշեց ընդլայնել փառատոնի շրջանակները, և այն հայտարարվեց միջազգային։ «Սոսե» կինոփառատոնը կրում է հայոց պատմության վառ անհատականություններից մեկի՝ Սոսե Մայրիկի անունը։