Գարեգին Չուգասզյանն ընդհատակից կազմակերպչական աշխատանքներ իրականացնել չի կարող. Փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այն պարագայում, երբ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների մեծ մասը, այդ թվում՝ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը գտնվում են անազատության մեջ, իսկ Գարեգին Չուգասզյանը ընդհատակում է դժվար է ակնկալել, որ «Հիմնադիր խորհրդարանը» կկարողանա առաջիկա ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ իրականացնել։

Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում նշելով, որ Հիմնադիր խորհրդարանը ստեղծված իրավիճակում կարող է հայտարարել ընտրություններին չմասնակցելու մասին: «Արմենպրեսի» դիտարկմանը, թե «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանն անազատության մեջ չէ, և կարող է իրականացնել այդ աշխատանքը, փորձագետն արձագանքեց. «Գարեգին Չուգասզյանը, գոնե իր ներկայացմամբ, գտնվում է ընդհատակում, և եթե մինչ օրս նա հրապարակային գործունեության չի անցել»,- նշեց Մարգարովը ով ի պատասխան այն դիտարկման, որ զինված ապստամբությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հուլիսի 12-ին Ժիրայր Սեֆիլյանը հանդես եկավ բաց նամակով, որում պլանավորած ղեկավարությունը հանձնեց հենց Չուգասզանին ասաց,- «Թե ինչքանով է Չուգասզյանը մասնակից այս ամենին, ցույց կտա ժամանակը: Առավելապես, որ պաշտոնապես գտնվում է հետախուզման մեջ:Հետևաբար, կարծում եմ, որ Գարեգին Չուգասզյանը հազիվ թե կարողանա ընդհատակից կազմակերպչական աշխատանքներ իրականացնել»:

Փորձագետի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է ընկալում ընտրությունները և դրա որակը, միևնույնն է դա երկրում իշխանություն ձևավորելու, իշխանափոխություն իրականացնելու միակ օրինական եղանակն է: Իսկ եթե կան ուժեր, ովքեր հրաժարվում են մասնակցել ընտրություններին, կնշանակի, որ կամ չունեն իշխանության հասնելու նպատակ, կամ էլ՝ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ: «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» պարագայում չմասնակցելու որոշումը փորձագետը պայմանավորեց հենց ռեսուրսների բացակայությամբ, մատնանշելով, մասնավորապես սոցիալական լայն աջակցության, ինչպես նաև ֆինանսական ու կադրային ռեսուսրների բացակայությունը:

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս