Life

Արծիվը կնոջ վրա Է հարձակվել Ավստրալիայի կենդանաբանական այգում

1 րոպեի ընթերցում

Արծիվը կնոջ վրա Է հարձակվել Ավստրալիայի կենդանաբանական այգում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպապոչ արծիվն առավոտյան մի կնոջ վրա Է գրոհել Կառամբինի կենդանաբանական այգում, որը գտնվում Է Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքից հարավ ընկած տարածքում (Քվինսլենդի նահանգ): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաընկերությունը:

Տուժած կինը, որը մոտ 30 տարեկան Է, դեմքին եւ ձեռքերին խորը վերքերով շտապ տեղափոխվել Է Գոլդ Քոստի հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն Է:

Կենդանաբանական այգու աշխատողներն առայժմ հրաժարվում են այս միջադեպն ինչ-որ կերպ մեկնաբանելուց:

Սեպապոչ արծիվն Ավստրալիայի խոշորագույն փետրավոր գիշատիչն Է եւ Կանաչ մայր ցամաքի ու Պապուա Նոր Գվինեայի տեղային տեսակ Է: Նրա թեւերի բացվածքը կազմում Է շուրջ 2,8 մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում