Համաներումը կարող տարածվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա. Նիկոլայ Բաղդասարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամներին մեղսագրված հոդվածների վրա համաներում, որպես կանոն չի կիրառվում՝ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի բացառում այդ հնարավորությունը: Իսկ բացառություններ տվյալ հարցով կլինեն, թե ոչ, պարզ կդառնա միայն համաներման ակտի հրապարակումից հետո:

«Նախ՝ պետք է հստակեցնեմ, որ համաներում կիրառելը դեռ չի նշանակում, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Համաներման կիրառման արդյունքում առաջինը՝ կարող է դադարեցվել քրեական հետապնդումը, երկրորդը՝ պատժի կրումից կարող են ազատվել, երրորդը՝ կարող են ազատվել պատժի կրման մի մասից: Այս երեքից ո՞ր դեպքը կլինի, դա պարզ կլինի միայն համաներման ակտի հրապարակումից հետո, այսինքն, երբ Ազգային ժողովը կընդունի այդ ակտը, երբ կհասկանանք, թե որ հոդվածների վրա դա կարող է կիրառվել, նոր կկարողանանք եզրահանգումներ անել: Այն հոդվածները, որոնք մեղսագրվել են խմբի անդամներին, դրանց վրա համաներում, որպես կանոն, չի կիրառվում: Այսինքն՝ շենք-շինություններ զավթելու, պատանդներ պահելու հոդվածների վրա համաներում չի կիրառվում: Բայց կլինի՞ բացառություն, թե՞ ոչ, դա կերևա համաներման ակտի հրապարակումից հետո»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին՝ ի՞նչ պատիժ կարող է սպասվել «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և կարո՞ղ է նրա նկատմամբ համաներում կիրառվել, Բաղդասարյանը պատասխանեց. «Նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, ինչն իրենից ենթադրում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում: Այդ որոշման բովանդակությանը ծանոթ չլինելով՝ մենք այդ հարցին չենք կարող պատասխանել: Մինչև չլինի հոդվածը, որը իրեն մեղսագրվում է, չենք կարող ասել, կկիրառվի նրա նկատմամբ համաներում, թե ոչ: Բացի դրանից, նախ պետք է հասկանալ, թե ինքը համաձայն կլինի՞, որ իր նկատմամբ համաներում կիրառվի կամ դատարանը նրան մեղավո՞ր կճանաչի, թե՞ ոչ: Նախ` ինքը պետք է համաձայնություն տա, որ իր նկատմամբ համաներում կիրառվի, դրանից հետո դատարանը պետք է մեղավոր ճանաչի, որպեսզի համաներումը կիրառվի»:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում