Քաղաքականություն

ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակումը համացանցում սադրանք է. ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակումը համացանցում սադրանք է. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակումը համացանցում սադրանքի տպավորություն է թողնում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպես կարձագանքեք Երևանում ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակմանը համացանցում և դրանք ուղեկցող մեղադրանքներին` Բալայանն ասել է . « Դա սադրանքի տպավորություն է թողնում։ Այդ անընդունելի արարքը չի կարող վնաս հասցնել Հայաստան - Միացյալ Նահանգներ ամուր բարեկամական գործընկերությանը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում