Մշակույթ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացվեց ժամանակակից արվեստի ցուցասրահ

1 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացվեց ժամանակակից  արվեստի ցուցասրահ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսուհետ կգործի ժամանակակից արվեստի «Art Am» ցուցասրահը: Մեկնման սրահում բացված ցուցասրահը ավելի հետաքրքիր կդարձնի ուղևորների ճամփորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ից:

«ԱրտԱմ»-ը գեղարվեստական անկյուն է՝ ուղղված հայ արվեստագետների և հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Տեղակայված լինելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ այն նպատակ է հետապնդում մոտեցնել հայ մշակույթը հասարակությանը՝ արվեստն ու մշակութային ժառանգությունը այցելուների համար դարձնելով ճանաչողության կարևորագույն տարր:

Հիմնելով այս գեղարվեստական անկյունը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր նվիրվածությունն է արտահայտում հայ մշակույթի զարգացման գործին:

Առաջինը «Art Am»-ում կցուցադրվեն Հասմիկ Ավետիսյանի 26 նկարները:

Ցուցադրությունները կփոխվեն ամեն ամիս: Փաստորեն ցուցադրվող յուրաքանչյուր նկար մեկ ամիս շարունակ կցուցադրվի մի վայրում, որտեղով հսկայական մարդկային հոսք է անցնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում