Հայկական կողմը պետք է պատրաստ լինի ԼՂ հակամարտության գործընթացում ցանկացած զարգացումների. Շիրակ Թորոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը պետք է պատրաստ լինի Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկացած զարգացումների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

«Ապրիլյան քառօրյա պատերազմը և դրանից հետո ընթացող գործընթացները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմն անվստահելի գործընկեր է: Եվ անվստահելի է ո՛չ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար, այլ նաև միջազգային հանրության համար: Հետևաբար՝ գործնականորեն մենք պետք է պատրաստ լինենք ԼՂ հակամարտության ցանկացած զարգացմանը, ինչը որ մենք հիմա անում ենք: Դա առաջնագծի ամրապնդումն է, բանակի ուժեղացումն է, սպառազինության համալրումն է և բարոյահոգեբանական վիճակի բարելավումը»,- ասաց Թորոսյանը:

ԱԺ պատգամավորի դիտարկմամբ՝ Վիեննայում և Սանկ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը երկակի կերպով է հանդես գալիս ԼՂ հակամարտության լուծման գործում:

«Ադրբեջանի համար առաջին հարթակը դա միջազգային հանրության հետ շփումն է: Մյուսը դա իր ներքին լսարանն է, որտեղ Ադրբեջանը բոլորովին այլ տեսանկյունից է մոտենում խնդիրներին: Սա ևս մենք անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը մեզ համար և միջազգային հանրության համար անվստահելի գործընկեր է»,- ընգծեց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է ցանկացած բանակցություններից:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ պարզվեց, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում ռազմական ուժի միջոցով հակամարտությունը լուծելու միտումից: Այդ քայլով Ադրբեջանը ցույց տվեց, որ հրաժարվում է ցանկացած բանակցությունից և փոխզիճումից»,- եզրափակեց Թորոսյանը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա