Կարծիքներ

Թուրքիան ձգտում է ընդդիմադիրներից Սիրիայի հյուսիսում «չեզոք գոտի» ստեղծել. արևելագետ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան ձգտում է ընդդիմադիրներից Սիրիայի հյուսիսում «չեզոք գոտի» ստեղծել. արևելագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եփրատի արևմտյան ափին հնարավոր են բախումներ քրդերի և Թուրքիայի ու նրա կողմից սատարվող ընդդիմադիր խմբավորումների միջև: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Սարգիս Գրիգորյանը, Թուրքիան Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների միջոցով նպատակ ունի «զեչոք գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիսային սահմանում:

«Էրդողանը հայտարարել է, որ չի թողնի որևե ահաբեկչական խմբավորում

գոյություն ունենա իրենց սահմաններում: Խոսքը վերաբերվում է ոչ միայն «Իսլամական պետությանը», այլև «Ժողովրդականինքապաշտպանության ջոկատներին» և Քրդական դեմոկրատական միությանը»,- ասաց Գրիգորյանը:

Արևելագետի խոսքով՝ քրդերը չեն շտապում լքել Արևմտյան Եփրատը, չնայած որ Թուրքիան կոշտ հայտարարություն է տարածել` պահանջելով քրդերին լքել Եփրատի արևմտյան ափը:

Գրիգորյանը նաև նշեց, որ քրդերը կարծես թե փոխել են իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ:

«ԱՄՆ-ի իշխանությունը կոչ է արել քրդերին կատարել Անկարայի պահանջները, սակայն այս երկու օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ քրդերը դեռևս չեն պատրաստվում լքել Եփրատի արևմտյան շրջանները»,- եզրափակեց Գրիգորյանըը:

Ավելի վաղ, Թուրքիայի իշխանությունները պահանջել են քրդերից լքել Եփրատի արևմտյան ափը: Թուրքիա այցելած ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն նշել էր, որ ԱՄՆ-ն կդադարի աջակցել Սիրիայի քրդերին, եթե վերջիներս չկատարեն Անկարայի պահանջները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում