Կարծիքներ

Սուքիաս Ավետիսյանը Գյումրիում և Վանաձորում ակտիվ ՏԻՄ ընտրություններ է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

Սուքիաս Ավետիսյանը Գյումրիում և Վանաձորում ակտիվ ՏԻՄ ընտրություններ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում և Վանաձորում առաջիկայում սպասվում են շատ ակտիվ ու հետաքրքիր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 կուսակցություն և 1 դաշինք, Վանաձորում՝ 8 կուսակցություն: Ասեմ, որ կուսակցությունների համամասնական ցուցակները շատ հետաքրքիր և խայտաբղետ են: Եթե մենք մոտավորապես հաշվարկ ենք անում, Գյումրիում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց մեկ տոկոսը թեկնածուներ են այս կամ այն կուսակցության կամ դաշինքի ցուցակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Սուքիաս Ավետիսյանը հավելեց, որ ընդհանրապես Հայաստանում քաղաքական աշունը բավականին ակտիվ է լինելու նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում