Սոցիոլոգը նորաստեղծ կուսակցությունների իշխանության համար պայքարելը համարում է մանկամտություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Հայաստանում չորս նորաստեղծ կուսակցությունների իշխանության գալու և խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ձեռք բերելու հավակնությունը մանկամտության հետևանք է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը անդրադառնալով նորաստեղծ կուսակցությունների խորհրդարանային ընտրություններին պայքարելու ցանկություններին նշել է, որ ուղղակի ընտրության մասնակցելով, հետաքրքրիր ծրագիր գրելով անհնար է ձայներ հավաքել և իշխանության գալ: Ադիբեկյանը նշեց, որ դա ահռելի աշխատանք է և դրա համար հարկավոր է մասնակցել համայնքային ընտրությունների, ձեռք բերել սոցիալական հենքեր, խմբավորումներ, նոր աստիճանաբար ձեռք բերել այն ձայների քանակը, որի միջոցով Ազգային ժողովում հնարավոր է ունենալ ծանրակշիռ դեր:

«Եթե նորաստեղծ կուսակցությունները ունենային գոնե ուղեղային մասնագետներ, այլ ոչ թե կողմնորոշվեին իրենց առօրյա դիտարկումներով, մակերեսային մոտեցումներով` այդ քայլին չէին գնա, որովհետև դա ծաղրանկար է: 74 կուսակցության կողքին ևս հինգն է առաջանում, սա խոսում է նրա մասին, որ այս ազգը քաղաքականության մեջ ընդհանրապես ոչ մի բանից չի հասկանում, որովհետև նրա հենքային գիտելիքների վերլուծական կարողությունները սահմանափակ են»,- նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ադիբեկյանը շեշտեց, որ նորաստեղծ կուսակցություններից մեկի խորհրդի նախագահը պահեստապետ աղջիկ է, ինչը սոցիոլոգը անթույլատրելի է համարում և նկատում, որ կուսակցությունները ունեցել են կադրային կամ ֆինանսական խնդիրներ: Նրա խոսքով այդպիսի պաշտոնի մարդը պետք է լինի խարիզմատիկ և ունենա քաղաքական կենսագրություն:

«Հիմա տեսեք, թե ով է իշխանության համակրում` ՀՀԿ-ն Հայաստանի 725 համայնքներում ունի ղեկավար, ԲՀԿ-ն` 70-ում, իսկ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը 30-ական համայնքներում: Սրանց ձայները արդեն վերահսկված են: Հիմա, որ գալիս են ձայն տանելու, որտեղից են տանելու և ումից»,- նշեց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` նորաստեղծ կուսակցությունները պետք է վերլուծական խմբեր ունենան, որ խորհուրդ տան, թե քանի տարում ինչ կարող է լինել:

Հայերեն

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են