Սպորտ

Նախագահ Սարգսյանը ցնծությամբ է ընդունել Արթուր Ալեքսանյանի չեմպիոն դառնալու փաստը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը ցնծությամբ է ընդունել Արթուր Ալեքսանյանի չեմպիոն դառնալու փաստը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը տրիբունայից հետևել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներից երևում է, թե ինչպիսի մեծ ոգևորությամբ է ՀՀ Նախագահն ընդունել եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի հաղթանակը կուբացի ըմբիշ Դանիել Լուգո Կաբրերայի նկատմամբ: Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտին Նախագահ Սարգսյանի հետ տրիբունայից հետևել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Սարգսյանը:

Ռիոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը եզրափակչում 3:0 հաշվով առավելության հասավ կուբացի ըմբիշ Դանիել Լուգո Կաբրերայի նկատմամբ և հռչակվեց ոսկե մեդալակիր: Մինչ եզրափակիչ հասնելը Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով առավելության էր հասել թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում