Սպորտ

Ամալյա Շառոյանն ավարտել է մրցելույթները ՕԽ-ում

1 րոպեի ընթերցում

Ամալյա Շառոյանն ավարտել է մրցելույթները ՕԽ-ում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյում ընթացող օլիմպիական խաղերում ելույթ է ունեցել հայ հեռացատկորդուհի Ամալյա Շառոյանը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ հայ մարզուհին գրանցել է 5.95 մետր արդյունք և 38 մասնակիցների մեջ գրավել է 35-րդ հորիզոնականը:

Լավագույն արդյունքը պատկանում է Սերբիան ներկայացնող Իվանա Սպանովիչին: Եզրափակիչ են դուրս եկել 1-11-րդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում