Սպորտ

Միհրան Հարությունյանը` եզրափակիչի մրցավարական անարդարության դեմ

1 րոպեի ընթերցում

Միհրան Հարությունյանը` եզրափակիչի մրցավարական անարդարության դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, եզրափակիչից հետո խոսել է կատարված մրցավարական անարդարություն մասին՝ այն անվանելով «կեղտ»։

«Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,-ասել է Հարությունյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Միհրան Հարությունյանն ուժերը չափել էր սերբ Դավոր Ստեֆանեկի հետ։ Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվել են սերբին։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում