Սպորտ

«Ռիո-2016»-ի 11-րդ մրցումային օրը պայքարը կսկսեն հինգ հայ օլիմպիականներ

1 րոպեի ընթերցում

«Ռիո-2016»-ի 11-րդ մրցումային օրը պայքարը կսկսեն հինգ հայ օլիմպիականներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ի 11-րդ մրցումային օրը պայքարը կսկսեն հինգ հայ օլիմպիականներ: «Արմենպրես»-ը հայտնում, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից պայքարը սկսելու են Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը: Հայաստանի հավաքականի մեդալային հույսերից 66 կիլոգրամ քաշային Միհրան Հարությունյանն առաջին գոտեմարտը կանցկացնի 1/8 եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը Եգիպտոսը ներկայացնող Ադամ Կահքն է:

Հայաստանի հավաքականից օլիմպիական ոսկին նվաճելու ամենամեծ շանսերը բոլոր մասնագետներն ի սկզբանե տվել են Արթուր Ալեքսանյանին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կիլոգրամ քաշային կարգում «Ճերմակ արջը» պայքարն սկսելու է 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Իտալիան ներկայացնող Դաիգորո Տիմոնչինիի հետ:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիո-2016»-պաշտոնական կայքը հայտնում է, որ հայ օլիմպիականներից 105+ քաշային կարգում հանդես կգան ծանրամարտիկներ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Հայաստանի հավաքականից վերջինը պայքարի մեջ կմտնի հեռացատկորդուհի Ամալյա Շարոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում