Սպորտ

Հարություն Մերդինյանը կարծիք է հայտնել «Ռիո-2016»-ում իր ելույթի մասին

1 րոպեի ընթերցում

Հարություն Մերդինյանը կարծիք է հայտնել «Ռիո-2016»-ում իր ելույթի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը կարծիք է հայտնել «Ռիո-2016»-ում իր ելույթի մասին: «Արմենպրես»-ը, հղում կատարելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը, փոխանցում է Հարություն Մերդինյանի խոսքերը:

«Վարժության մեջ թերություններ կային, այդ իսկ պատճառով ցածր միավոր ստացա։ Եթե վարժության վերջին հատվածում պտույտը կատարեի, ապա 6.8 միավոր կստանայի։ Լարվածություն էի զգում, դա էր պատճառը, որ վերջին պտույտը չկատարեցի։ Բարդ վարժությունը չարեցի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ»,-ասել է Մերդինյանը։

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի եզրափակչում, հավաքելով 14.933 միավոր, զբաղեցրել է 7-րդ տեղը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում