Սպորտ

Ռիո-2016-ի 10-րդ մրցումային օրը մրցասպարեզ դուրս կգա Հայաստանը ներկայացնող 7 մարզիկ

1 րոպեի ընթերցում

Ռիո-2016-ի 10-րդ մրցումային օրը մրցասպարեզ դուրս կգա Հայաստանը ներկայացնող 7 մարզիկ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո-2016-ի 10-րդ մրցումային օրը մրցասպարեզ դուրս կգան Հայաստանը ներկայացնող 7 մարզիկ:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի հույսերից մեկը՝ Մաքսիմ Մանուկյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգի որակավորման փուլում կմրցի հունգարացի Վիկտոր Լորինշի հետ: Մաքսիմ Մանուկյանը հանդես կգա Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:

Հայաստանի ծանրամարտի օլիմպիական հավաքականի անդամ 105 կիլոգրամ քաշային Սիմոն Մարտիրոսյանը հանդես է գալու A խմբում: Ծանրամարտի մրցաշարը կսկվի ժամը 02:00-ին:

Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուխոյին հաղթելուց հետո,Նարեկ Աբգարյանը 1/8 եզրափակիչում կմրցի չինացի Հու Ջիանգուանի հետ: Մենամարտը սկիզբը՝ ժամը 01:00-ն է:

Ատլետիկայում եռացատկի մրցումներում ելույթ կունենա Լևոն Աղասյանը: 200 մետր վազքի կանանց մրցումներում Հայաստանը կներկայացնի 2 մարզուհի: Որակավորման փուլի շրջանակում 4-րդ ութնյակում ելույթ կունենան Դիանա Խուբասերյանը, իսկ 5-րդում ՝Գայանե Չիլոյանը: Ատլետիկայի կանանց 400 մետր արգելավազքում հանդես կգա Լիլիթ Հարությունյանը՝ պայքարն սկսելով 3-րդ ութնյակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում