Սպորտ

Ռիո-2016-ի մեդալային հաշվարկը 10-րդ մրցումային օրվանից առաջ

1 րոպեի ընթերցում

Ռիո-2016-ի մեդալային հաշվարկը 10-րդ մրցումային օրվանից առաջ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային օլիմպիական խաղերում 10-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճել է 69 մեդալ. 26 ոսկե, 21 արծաթե և 22 բրոնզե:

Մեդալային հաշվարկում 2-րդ տեղ է բարձրացել Մեծ Բրիտանիան ՝15 ոսկե, 16 արծաթե և 7 բրոնզե մեդալով:

Լավագույն եռյակն եզրափակում է Չինաստանը. 15 ոսկե, 13 արծաթե և 17 բրոնզե մեդալ:

4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ավստրալիան, Հարավային Կորեան՝ նշված հերթականությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում