Պետերբուրգի հանդիպումը Պուտինի և Էրդողանի հաշտվելու փորձն էր. Ռիչարդ Գիրագոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման վերաբերյալ դիտարկել է երեք կարեւոր գործոն:

Նրա խոսքով՝ հանդիպումն ավելի շատ երկու երկրների նախագահների հաշտեցման հնարավորություն էր, քան երկու պետությունների մերձեցման:

«Սա շատ կարեւոր կետ է, քանի որ չնայած հարաբերություններում ճգնաժամի պատճառ հանդիսացավ 2015 նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի խոցումը, այնուամենայնիվ, դրա հիմքում ավելի անձնական խնդիր կար՝ պայմանավորված երկու նախագահների «տիտանական «Ես»-երի» բախումով: Սա բացատրում է ճգնաժամի լարվածությունը, սակայն նաեւ այն, որ ճգնաժամը տեւական էր, եւ ավելի հեշտ էր այս դեպքում վերականգնել հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբանը:

Ռիչարդ Գիրագոսյանը հատկանշական է համարում նաեւ հաշտեցման համար ընտրված ժամանակահատվածը, որը թերեւս նաեւ պայմանավորված էր Թուրքիայի ձախողված հեղաշրջման փորձով:

«Սակայն ռուս-թուրքական մերձեցման հիմքում ընկած իրական պատճառը Թուրքիայի նախագահի ապաշխարելու քաղաքականությունն է, ինչպես նաեւ տնտեսական խնդիրները: Թուրքիայի տնտեսական խնդիրները տարան դեպի անկման առետրի եւ զբոսաշրջության ոլորտներում, ընդհատվեցին մի քանի խոշոր երկկողմ ծրագրեր շինարարության եւ էներգետիկայի ոլորտներում: Ճգնաժամի հետեւանքով դադարեցվեցին խոշոր գործարքներ, որոնք առնչվում էին Թուրքիայում ռուսական ատոմակայանի, ինչպես նաեւ գազատարի կառուցմանը»,-ասաց Ռիչարդ Գիրագոսյանը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման պատճառով հարաբերությունների սառեցումից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ հանդիպեցին օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին